Հասարակական

Արթիկում կառուցվելու է բժշկական կենտրոնի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենք 

3 րոպեի ընթերցում

Արթիկում կառուցվելու է բժշկական կենտրոնի ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենք 

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է «Արթիկի բժշկական կենտրոնի» ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր շենքի կառուցում։ Նախագծա-նախահաշվային աշխատանքներն արված են, ծրագիրը գնահատվել է 3.3 մլրդ դրամ։ 2024թ-ի համար նախատեսվել է 1 մլրդ 20 մլն դրամ գումար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

«Կառավարության որոշմամբ՝ օրեր առաջ 44 մլն 138 հազար դրամ ուղղվեց մարզի 4 ամբուլատորիաների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակին։ Խոսքը Գյումրու թիվ 1, թիվ 2 պոլիկլինիկաների, Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաների մասին է։ 2023 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում իրականացվել են նաև ընթացիկ նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 17 մլն դրամի»,- հայտնեց Մուշեղ Մուրադյանը՝ ավելացնելով, որ ՀՀ պետական բյուջեից 163 մլն դրամ էլ ուղղվել է «Գյումրու բժշկական կենտրոնի» նորոգման նպատակին։

Անդրադառնալով նոր սարքավորումներին՝ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ 2023-ի ընթացքում մարզի բժշկական հաստատությունները համալրվել են նոր և ժամանակակից սարքավորումներով, այդ նպատակին ուղղվել է 27 մլն 180 հազար դրամ։

Ըստ նրա՝ «Գյումրու բժշկական կենտրոնը» շարունակում է «ՍՏՌՈԿ» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի համագործակցությունը «Էրեբունի» ԲԿ-ի հետ: «Էրեբունի» ԲԿ-ն Գյումրու կենտրոնում ներդնելու է «Սիմենս» մակնիշի մագնիսա-ռեզոնանսային շերտագրության նոր սարք։ Ծառայության բացումը տեղի կունենա մոտ 1 ամսից:

«Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրով «Գյումրու բժշկական կենտրոնում» և «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը, «Գյումրու բժշկական կենտրոնում» փորձարարական կարգով ստեղծվել է մարզային նշանակության պրենատալ սկրինինգի ծառայություն, որի տարեկան բյուջեն կազմում է 2 մլն 242 հազար դրամ»,- հավելեց մարզպետը։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում