Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է. Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական

Տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար 
անընդունելի է. Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնում հունվարի 30-ին կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել են նաև հայկական փորձագիտական հանրության մի շարք ներկայացուցիչներ։ Իրանական պատվիրակության կազմում են եղել նաև ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրբելի» վերլուծական կենտրոնից, անդրադառնալով Իրանի և Հայաստանի պատմական ու բարեկամական հարաբերություններին՝  ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին իր ելույթում ընդգծել է այդ հարաբերություններն ընդլայնելու Իրանի իսլամական հանրապետության վճռականությունը։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իսկ աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է։ Խարազին ընդգծել է նաև, որ իրանական կողմը աջակցում է ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ըստ աղբյուրի՝ Քամալ Խարազին հաստատել է, որ Իրանը, որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցային ուղիներն իրար կապող առանցք, պատրաստ է իր տնտեսական և գիտական կարողությունները ներդնել այս տարածաշրջանի զարգացման ու առաջընթացի գործում։

Նշվում է, որ հանդիպման վերջում նա պատասխանել է հայ փորձագետների հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am