Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Անկարան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում․ Երևանի արձագանքը՝ Հուլուսի Աքարի հայտարարությանը

Անկարան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան 
կարգավորման գործընթացում․ Երևանի արձագանքը՝ Հուլուսի Աքարի 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես 44-օրյա պատերազմի դեպքում:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան շատ ավելի կառուցողական դեր կարող է խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում։

Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացումը, դրական ազդեցություն կունենա թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, թե՛ ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։

Փոխնախարարը նշել է, որ պաշտոնական Երևանը սպասում է Անկարայի արձագանքին պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասով։

«Գիտեք, որ հայկական կողմում բոլոր ենթակառուցվածքներն արդեն իսկ պատրաստ են»,-ավելացրեց Կոստանյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am