Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Երբ Ստրասբուրգ գամ, աշխատիր աչքիս չերևալ. Մարուքյանն անդրադարձել է ուկրաինացի պատգամավորի պրոադրբեջանական ելույթին

Երբ Ստրասբուրգ գամ, աշխատիր աչքիս չերևալ. Մարուքյանն անդրադարձել է 
ուկրաինացի պատգամավորի պրոադրբեջանական ելույթին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում Ուկրաինայի Ռադայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոյի պրոադրբեջանական ելույթին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում Մարուքյանը հիշեցրել է, որ դեռևս 2021 թվականին՝ որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ելույթ է ունեցել  Ադրբեջանի ամոթալի «ռազմական ավարի պուրակի» մասին, որտեղ ադրբեջանական ռեժիմը ցուցադրում է հայ ռազմագերիների մանեկեններ, ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները, երբ ուկրաինացի պատգամավորը նիստը նախագահողին բողոքել է, որ թույլ է տվել Մարուքյանին պաստառներով ելույթ ունենալ, իսկ իրեն թույլ չի տվել նույնն անել։ Այդ բողոքի ակցիան ավարտվել է նրանով, որ ԵԽԽՎ նախագահը ուկրաինացի պատգամավորին խնդրել է դուրս գալ նիստերի դահլիճից։

«Շատ հետաքրքիր է, թե այս երկակի ստանդարտների արդյունքում ինչպես է այս ուկրաինացի պատգամավորն աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ նա չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված հազարավոր մարդկանց, Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների համար։ Ամոթ քեզ, Գոնչարենկո, երբ ես Ստրասբուրգ գամ, աշխատիր աչքիս չերևալ»,-նշել է Մարուքյանը:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանին առնվազն 1 տարով հեռացնելուց հետո ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հանդես է եկել պրոադրբեջանական ելույթով: Նա նշել է, թե ԵԽԽՎ-ից Ադրբեջանին հեռացնելու փաստով կուրախանան Մոսկվայում, բայց ոչ Բաքվում և Ստրասբուրգում կամ Կիևում: Նա ասել է, թե Ադրբեջանը հիմա վերականգնում է տարածքային ամբողջականությունն ու  փորձում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Ուկրաինացի պատգամավորը հայտարարել է, թե ադրբեջանական պատվիրակությանը կրկին սպասում են ԵԽԽՎ-ում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am