Հասարակական

Որ դեպքում միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կարող են շարունակել աշխատանքը դպրոցում. մանրամասնում է փոխնախարարը

4 րոպեի ընթերցում

Որ դեպքում միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կարող են շարունակել աշխատանքը դպրոցում. մանրամասնում է փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցել է միջին մասնագիտական կրթություն ունեցող 894 ուսուցիչ, որոնցից 354-ն են ատեստավորվել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով միջին մասնագիտական կրթության և կամավոր ատեստավորումը չհաղթահարելու պատճառներով աշխատանքից ազատված ուսուցիչների թվին ու նրանց՝ աշխատանքի վերականգնվելու հնարավորությանը:

Անդրադառնալով միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների խնդրին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ նրանք արդեն ավելի քան 10 տարի տեղյակ էին, որ մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը կարող են շարունակել աշխատանքն առանց բարձրագույն կրթության: Այս ուսումնական տարում օրենքի փոփոխությամբ ամրագրվել է, որ եթե միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կամավոր ատեստավորում անցնեն և ատեստավորվեն, ապա կշարունակեն աշխատել:

«Վերջին շրջանում այս ուսուցիչները մտահոգ են: Նրանցից շատերը բազմափորձ, բավականին բարձր արդյունավետություն ունեցող ուսուցիչներ են, որոնք չեն կարողացել հաղթահարել կամավոր ատեստավորումը: Մենք չենք ուզում, բնականաբար, կորցնել այս ուսուցիչներին և նրանց առաջարկել ենք, որ այն ուսուցիչները, որոնք պատրաստ են բարձրագույն կրթություն ստանալ, պատրաստ ենք աջակցել իրենց»,-հավաստիացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ներկայում հավաքագրվում են միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների տվյալները, որոնք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ:

Սվաջյանի խոսքով՝ պետության կողմից նրանց աջակցություն կցուցաբերվի ուսման վարձի փոխհատուցման տեսքով:

Բացի այդ, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները կարող են շարունակել գործունեությունը, եթե հաջորդ տարի կրկին մասնակցեն կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքներ գրանցեն:

«Բայց, քանի դեռ այս պայմաններից որևէ մեկն իրենք չեն ապահովել, չեն կարող շարունակել, որովհետև դա օրենքի պահանջ է, և որևէ մեկը չի կարող իր ցանկությամբ փոխել այն»,-ընդգծեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ բարձրագույն կրթությունը շարունակելու դեպքում այս ուսուցիչները կարող են աշխատանքը շարունակել միայն բուհն ավարտելուց հետո, սակայն օրենքը նաև սահմանում է, որ վերջին կուրսում նրանք կարող են կամավոր աշխատել, բայց վճարվել գյուղական դպրոցներում, որտեղ ուսուցչի կարիք է զգացվում:

Խոսելով կամավոր ատեստավորման մասին՝ փոխնախարարը նշեց, որ կարգի համաձայն՝ բոլոր այն ուսուցիչները, որոնք երկու տարի շարունակ չէին հաղթահարել ատեստավորումը և 50-59-ը միավորի սանդղակում չէին իրենց արդյունքներով, կամ երկու տարվա ընթացքում 15 տոկոսից ավելի աճ չէին գրանցել, ապա պետք է ազատվեին աշխատանքից, բայց «Հանրակրթության մասին» օրենքի վերլուծությունը ցույց տվեց, որ կամավոր ատեստավորման գործընթացը պարտադիր ատեստավորման հետ համադրելու խնդիր կա, և առաջիկայում օրենքի փոփոխություն կիրականացվի: Հետևաբար, այս ուսուցիչներից որևէ մեկն աշխատանքից դուրս չի մնացել. նրանք շարունակում են աշխատել և հաջորդ տարի ևս կարող են մասնակցել ատեստավորմանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում