Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է․ Թովմասյան

Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական 
գնահատականն է․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները ունեն հստակեցում, թե ինչ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը և սահմանագծումը։

«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշեց նա՝ հավելելով, որ արդյունքների վերաբերյալ հրապարակայնորեն կհայտնեն։

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը կադաստրի վկայական չունի»՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասաց, թե վարչապետի խոսքը, իր կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։

«Երբ Հայաստանի սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են»,- նշեց Թովմասյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին։ Հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am