Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Չինաստանը 2023 թվականին դարձել է աշխարհում ավտոմեքենաների խոշորագույն արտահանողը

Չինաստանը 2023 թվականին դարձել է աշխարհում ավտոմեքենաների 
խոշորագույն արտահանողը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 2023 թվականին 4,91 միլիոն ավտոմեքենա է մատակարարել այլ երկրներ, ինչը նրան թույլ է տվել առաջին անգամ դառնալ խոշորագույն արտահանողն աշխարհում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՉԺՀ արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը գերատեսչության՝ տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Ավտոմեքենաների արտահանումը հասել է 4,91 միլիոն միավորի, դա 57,9 %-ով ավելի է, քան նախանցյալ տարի: Չինաստանն առաջին անգամ զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում», - գերատեսչության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքն աճել են համապատասխանաբար 11,6 %-ով և 12 %-ով․ երկու ցուցանիշներն էլ փոքր-ինչ գերազանցել են 30 մլն միավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am