Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ 
չկա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի հունվարի դրությամբ  կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք»,- ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով գրիպի տարբեր շտամների տարածման խնդրին՝ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն շաբաթ հրապարակում է շրջանառվող շտամերի մասին տեղեկատվություն: Նրա խոսքով՝ տարածված շտամների վերաբերյալ անցած շաբաթվա ցուցանիշները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը:

«Մենք հստակ ուսումնասիրություն ենք իրականացնում և կառավարման մասով  գործարկում ենք տարբեր միջոցառումներ:  Գրիպի դեմ պատվաստանյութ սեպտեմբերից առկա է Հայաստանում»,- հավելեց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am