Մարիա Ալեքսանյանը ձիասպորտի ռուսաստանյան մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը
12:35, 17 Հունվար 2024
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի Մարիա Ալեքսանյանը “Виват, Россия” ձիասպորտի ակումբի համառուսաստանյան ամանորյա մրցաշարում դարձել է երրորդ մրցանակակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած ձիասպորտի մրցաշարում 16-ամյա Մարիա Ալեքսանյանը գրավել է երրորդ հորիզոնականը` դառնալով բրոնզե մեդալակիր:
Այս նվաճումը Ալեքսանյանի առաջին հաջողությունը չէ։ 2023-ի տարեսկզբին Մարիա Ալեքսանյանն Համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր՝ հաղթահարելով 100 սմ արգելքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում