Սպորտ

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների առաջատարները 2-ական շախմատիստներ են

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների առաջատարները 2-ական շախմատիստներ են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը: Միավորը կիսեցին Չաքրյան-Անդրիասյան, Հարությունյան-Հովհաննիսյան զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Մամիկոն Ղարիբյանը և Սամվել Տեր-Սահակյանն են: Նրանք ունեն 3-ական միավոր:

Կանանց մրցաշարում հաղթանակի հասան Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Ավետիսյանը: Ոչ-ոքի գրանցվեց Գրիգորյան-Գասպարյան, Հարությունյան-Պոլակ պարտիաներում:

Կանանց մրցաշարային աղյուսակում ևս երկիշխանություն է. 3,5-ական միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում