ՆԳՆ-ն պլանավորում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարությունը պլանավորում է առաջիկա տարում 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Ակտիվացրել են նաև միջազգային համագործակցությունը։ Նշեմ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն պարբերաբար այց է ունեցել Հայաստանի Հանրապետություն և դրական է արձագանքել բարեփոխումների ուղղությամբ մեր կատարած քայլերին։ Եվ այս կոնտեքստում առաջիկա տարում պլանավորում ենք 30 տոկոսով կրճատել և օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերի թիվը»,- ասաց Սարգսյանը։