Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Փոփոխություններ՝ հարկային և մաքսային ծառայողների թափուր պաշտոնների զբաղեցման համար. նախագիծն ԱԺ-ում է

Փոփոխություններ՝ հարկային և մաքսային ծառայողների թափուր պաշտոնների 
զբաղեցման համար. նախագիծն ԱԺ-ում է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փոփոխություններ են կատարվում հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

«Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այն պարագայում, երբ չեն լինի պատրաստում անցած և հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով»,-ասաց Սմբատյանը:

Առաջարկվում է սահմանել, որ, եթե 2024թ հունվարի 1-ից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար չկան պատրաստում անցած, հավաստագիր ստացած թեկնածուներ, ապա այդ պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ Քաղծառայության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչև օրենքով սահմանված կարգով հարկային, մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով՝ հաշվի առնելով անձի կրթության  և աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ պաշտոնի անձնագրին:

Առաջարկվում է նաև սահմանել, որ հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն Քաղծառայության մասին օրենքով: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, որ կհամապատասխանի տվյալ պաշտոնի անձնագրի չափանիշներին, կարող է ժամանակավոր նշանակվել այդ պաշտոնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am