Սպորտ

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի միջազգային մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային առաջին օրը 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով, 2-րդ հորիզոնականով դուրս եկավ եզրափակիչ փուլ։

Գաբրիելյանը եզրափակչում` լինելով միանձնյա առաջատար, 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում