Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային 
վարկանիշային 
մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։

Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու նվաճել բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցել է 12 երկրի 117 մարզիկ։

«Գլեբ Մոսեսն արմատներով հայ է, ավելին` արցախցի է: Այժմ նա մարզվում է Ավստրիայում և ինքն է ցանկություն հայտնել ներկայացնել Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի դահուկասպորտի  ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Հունվարի 13-14-ը, Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի փուլին Հայաստանն առաջին անգամ մասնակից կունենա՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։

Մոսեսովը վերջերս արծաթե մեդալ էր նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում:

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am