Տարածաշրջանային

Իրանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

2 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հայտնում է, որ ԻՊ-ի լրատվական թևը հայտարարություն է տարածել հարձակումից ավելի քան 24 ժամ անց՝ նշելով, որ պայթյուններն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչ եղբայրներ, որոնք իրենց պայթեցրել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ։

Այս հայտարարությունը փոքր-ինչ տարբերվում է Իրանի պետական լրատվամիջոցների կողմից ավելի վաղ արված հրապարակումներից, համաձայն որոնց՝ պայթուցիկներով լի երկու պայուսակները պայթեցվել են հեռվից․ երկրորդ պայթյունն իրականացվել է առաջինից 10 րոպե անց, երբ մարդիկ շտապել են տուժածներին օգնության։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 284 մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ընդգծել դրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում