Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, վիրավորների թիվը՝ շուրջ 188-ի։ 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»՝ վկայակոչելով իրանական IRIB լրատվամիջոցի հրապարակումը։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ երկրի կառավարությունը հունվարի 4-ին ամբողջ երկրում սուգ է հայտարարել, Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի հիշատակին:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականները սպանվել են  2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am