Միջազգային

5 օրվա ընթացքում գրեթե 50 հազար միգրանտ է ապօրինի մուտք գործել ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

5 օրվա ընթացքում գրեթե 50 հազար միգրանտ է ապօրինի մուտք գործել ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ գրեթե 50 հազար միգրանտ է անօրինական կերպով մուտք գործել ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Միգրացիոն նոր ռեկորդներ են զգացվում հարավային սահմանի ամբողջ երկայնքով և ամերիկյան խոշոր քաղաքներում, որտեղ զանգվածաբար բերում են ապաստան որոնողների։

«Անցած շաբաթվա ընդամենը հինգ օրվա ընթացքում սահմանային պարեկները ձևակերպել են գրեթե 50 հազար միգրանտների, որոնք անօրինական կերպով մուտք են գործել Միացյալ Նահանգներ», - ասվում է ռեպորտաժում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում