Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում

Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող 
վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկյան կինոակադեմիայի կայքում հրապարակված տեղեկատվությունը։

Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80 000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելես քաղաքում։ Նրանց գլխավոր մենեջերը Սթիվ Բաղրամյանն է, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների:

Ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիստում է հայտնվել` ընտրվելով այս անվանակարգում առաջադրված 114 ֆիլմերից։ 

«Վերանորոգման վերջին խանութը» հասանելի է առցանց Los Angeles Times-ի YouTube ալիքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am