Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին՝ 
խաղաղության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բոլոր շփումներում, լինի դա հանդիպում, թե հեռախոսազրույց, քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պաշտոնյան նաև անդրադարձել է Ֆիդանի՝ Բաքվում դեկտեմբերի 14-ին արած հայտարարությանն այն մասին, որ իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։

«Մենք ողջունում ենք այն, որ Թուրքիան արդյունավետ դեր է խաղում այս հակամարտությունը լուծելու հարցում։ Մենք համաձայն ենք արտգործնախարարի ասածի հետ, որ խաղաղությունը հնարավոր է, և մենք կաջակցենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու համար», - ասել է Միլլերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am