Քաղաքականություն

Թուրքիան համարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան համարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկա փուլում Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում պաշտոնական այցի ընթացքում կայացած մամուլի ասուլիսում։

«Երեք տարի առաջ տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Մենք կարծում ենք, որ այսօր առավել քան երբևէ խաղաղության համաձայնագրի հասնելու այս հնարավորությունը դարձել է շատ ավելի իրական, և դրանից այլևս չպետք է խուսափել: Մենք ողջունում ենք դրական առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղության և սահմանների հստակեցման վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում