Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային՝ ԵՄ-ի կայացրած որոշումների առնչությամբ
1 րոպեի ընթերցում
![Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային՝ ԵՄ-ի կայացրած որոշումների առնչությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1126283.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարներին և երեք երկրների ժողովուրդներին Եվրամիության կայացրած որոշումների առնչությամբ, որոնցով Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններ են սկսվում ԵՄ-ին անդամակցելու շուրջ, իսկ Վրաստանը ստացել է Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին Եվրոպական խորհրդի կայացրած որոշումների առնչությամբ։ Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի և դեմոկրատական սկզբունքները կիսողների համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։