Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են ռուսական կործանիչները

ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են 
ռուսական կործանիչները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են երկրի ռազմաօդային ուժերի Սու-35 կործանիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ դա թելադրված է եղել անվտանգության նկատառումներով։

«Տարածաշրջանում անհանգիստ իրադրություն է, և եթե ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան կայուն, անվտանգ երկրներ են, ապա շրջապատը, հարևան տարածաշրջանը, անկասկած, լի է վտանգներով և անկանխատեսելիությամբ: Ուստի ձեռնարկվում են բոլոր միջոցները պատշաճ մակարդակով ռուսական պետության ղեկավարի անվտանգությունն ապահովելու համար», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Ռուսաստանի նախագահը Աբու Դաբիից ժամանել էր Էր Ռիադ, որտեղ հանդիպում էր անցկացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն, Նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

Ալ-Յամամա պալատում կայացած հանդիպմանը քննարկվել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, Ռուսաստանի ղեկավարը նաև առաջարկել է կարծիքներ փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։ Բացի այդ, Պուտինը Մուհամեդ բեն Սալմանին հրավիրել է այցելել Ռուսաստանի Դաշնություն. թագաժառանգն ընդունել է հրավերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am