Տարածաշրջանային

Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան

2 րոպեի ընթերցում

Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Աթենք։ Սա թուրք առաջնորդի առաջին այցն է Հունաստան վերջին վեց տարվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Daily Sabah»-ը, Աթենքում Էրդողանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի և վարչապետի հետ։

«Թշնամություն բորբոքելը կառուցողական չէ, և մենք պատրաստ ենք սկսել նոր դարաշրջան, կատարել խոստումները և զարգացնել հարաբերություններն` առանց արտաքին ազդեցության», - ավելի վաղ հայտարարել էր Էրդողանը: Սա Էրդողանի առաջին այցն է Հունաստան 2017 թվականից ի վեր, իսկ Թուրքիայի նախագահի երկրորդ այցը վերջին 70 տարվա ընթացքում։ Հունաստանի պետնախարար Ակիս Սկերչոսն ասել է, որ երկրների միջև լարվածությունը նվազել է, ինչպես երբեք:

Ուստի դեկտեմբերի 7-ի այցի ընթացքում առաջնորդները կփորձեն «նոր էջ» բացել հարաբերություններում։ Աթենքում կկայանա նաև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ։ Սպասվում է, որ հունական կողմից կմասնակցի 11, իսկ թուրքական կողմից՝ 8 նախարար։ Նախատեսվում է, որ երկրները կստորագրեն առնվազն 20 համաձայնագիր, այդ թվում՝ միգրացիայի հարցով։ Անկարան ու Աթենքը վաղուց բարեկամական հարաբերություններ չունեն։

Պատճառը Էգեյան ծովում մրցակցությունն է՝ ջրային տարածքի և բնական գազի պաշարների շուրջ։ Թուրքիան մի քանի տարի է, ինչ կասկածի տակ է դնում պետությունների միջև ջրային սահմանի բաշխման փաստաթուղթը և 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, ըստ որի՝ Էգեյան ծովի արևելյան կղզիների մեծ մասը պատկանում է Հունաստանին (նույնիսկ Թուրքիային մոտ գտնվող կղզիները)։

Նախկինում Էրդողանը զերծ չի մնացել Հունաստանի հասցեին կոշտ հայտարարություններից։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը պարծեցել է թուրքական «Թայֆուն» բալիստիկ հրթիռներով՝ ասելով, որ դրանք կարող են հասնել Աթենք։

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում