Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Լեհաստանի միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ,3ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականը շարունակում է հաջող ելույթները Լեհաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10 մետր ատրճանակմրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք:

Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում