Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը 
իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն օրենքով հստակեցնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

«Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում՝ մինչև 2024 թվականի հունիսի 1-ը։ Ընդ որում, դիմումի որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այդուհանդերձ, որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։

«Մասնավորապես, դրանք այն դեպքերն են, երբ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է և վերջինս Լեռնային Ղարաբաղում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, կամ անցել է, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը Լեռնային Ղարաբաղում չի իրացվել»,- նշեց փոխնախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am