Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Թուրքական բեռնատար նավն անձնակազմի 12 անդամներով խորտակվել է փոթորկի հետևանքով

Թուրքական բեռնատար նավն անձնակազմի 12 անդամներով խորտակվել է 
փոթորկի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Kafkametler բեռնատար նավն, անձնակազմի 12 անդամներով, խորտակվել է Թուրքիայի հյուսիսի Զոնգուլդաքի նահանգի ափերի մոտ Էրեղլի նավահանգստի ալեհատին բախվելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայային։

«Անձնակազմի 12 անդամների՝ Թուրքիայի քաղաքացիների հետ կապ դեռևս չի հաստատվել։ Առափնյա պահպանության ծառայությունը, ռազմածովային ուժերը, Արտակարգ իրավիճակների վարչությունը և մյուս ծառայությունները գտնվում են սպասման ռեժիմում։ Հենց եղանակային պայմանները բարելավվեն, կսկսվեն որոնողափրկարարական աշխատանքները», - հայտարարել է նախարարը X-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում։

Բեռնատար նավը Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ նավահանգստից ուղևորվում էր Թուրքիա` Իզմիրի Ալիագա նավահանգիստ։

Եռլիկայան նաև հայտնել է Կամերունի դրոշի ներքո նավարկող Pallada նավի հետ կապված միջադեպի մասին․ նոյեմբերի 19-ի ցերեկը Էրեղլի նավահանգստի մերձակայքում այն խրվել է ծանծաղուտի մեջ։ Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Կամերունի մեկ այլ նավի՝ Sormonsky 45-ի հետ: Երկու նավերի անձնակազմերի 25 անդամները հաջողությամբ տարհանվել են առափնյա պահպանության ծառայության կողմից:

Էրեղլիի մոտ նոյեմբերի 19-ին ծածաղուտն է խրվել ևս մեկ բեռնատար նավ, որը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո։ Այնուհետև փոթորիկը նավը բաժանել է երկու մասի։ Անձնակազմի 13 անդամները տարհանվել են ափ, տուժածներ չկան։

Ավելի վաղ վատ եղանակի պատճառով եղանակային վտանգի նարնջագույն վտանգ է հայտարարվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Թուրքիայի ավելի քան 60 այլ քաղաքներում։ Թուրքիայի Սև ծովի ափի հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում ալիքները հասել են 5 մ բարձրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]