Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

Արայիկ Հարությունյանն ու Զեյնա Մինան քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 
ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, մեծ կորուստ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար:

Զեյնա Մինան շորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և շնորհավորել Հայաստանին՝ ամռանը Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին ակտիվ մասնակցության և նվաճած մեդալների առիթով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ 2027 թ. խաղերի բարձր մակարդակով անցկացումը կարևորվում է նաև այն տեսանակյունից, որ դրանք կլինեն հոբելյանական՝ 10-րդ խաղերը: Համաձայն պատվիրակության նախնական գնահատականի՝ Հայաստանի ենթակառուցվածքները բավականին զարգացած են, և վերջին տարիներին Հայաստանում անցկացված տարբեր միջոցառումների, այդ թվում՝ 2018 թ.  Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բարձր մակարդակը վկայում են, որ 2027 թ. խաղերը ևս կունենան մեծ հաջողություն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Կառավարությունը հանձնառու է միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար և, Հայաստանի հայտի հաստատման դեպքում, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ ամեն ջանք կգործադրվի այդ ուղղությամբ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am