Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Flyone Armenia-ն ամենօրյա չվերթեր կիրականացնի դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան

Flyone Armenia-ն ամենօրյա չվերթեր կիրականացնի դեպի «Շերեմետևո» 
միջազգային օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ից սկսում է թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան՝ ամենօրյա ռեժիմով:  

«Ուրախ ենք, որ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանը, Մոսկվայի ամենակարևոր ավիահանգույցներից մեկը, միանում է մեր թռիչքային ցանցին:  Այս չվերթը լրացուցիչ, մատչելի և հարմարավետ այլընտրանք կտրամադրի Մոսկվայից կամ դեպի Մոսկվա ճամփորդող FLYONE ARMENIA-ի հազարավոր  ուղևորների համար»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Այժմ ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ՝ ամենօրյա հաճախականությամբ:

Ռուսաստանյան ուղղությունների մեծ պահանջարկը հաշվի առնելով՝ FLYONE ARMENIA–ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Նովոսիբիրսկ, Միներալնիե Վոդի քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Փարիզը, Միլանը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Լառնական, Շարմ էլ Շեյխը և  Հուրգադան:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am