Տարածաշրջանային

Ամերիկացի լրագրողը Հիքմեթ Հաջիևին համեմատել է Յոզեֆ Գեբելսի հետ

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի լրագրողը Հիքմեթ Հաջիևին համեմատել է Յոզեֆ Գեբելսի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին համեմատել է նացիստական Գերմանիայի պետական գործիչ Յոզեֆ Գեբելսի հետ՝ մեկնաբանելով Ալիևի օգնականի հանդիպումը Լեռնային Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների և բլոգներների հետ։

«Ալիևի օգնականը հանդիպել է օտարերկրյա օգտակար հիմարների վերջին խմբի հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող իրենց ուղևորության ժամանակ դեպի էթնիկ զտված Լեռնային Ղարաբաղ: Դա նման է 1943 թվականին Բեռլին գնալուն և Գեբելսի հետ ճաշելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Սնելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում