Տարածաշրջանային

Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին շնորհել Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, երբ և եթե Թբիլիսին կատարի դրա համար անհրաժեշտ պայմանների մնացած մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Հանձնաժողովն առաջարկում է, որ (Եվրոպական) Խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ որոշակի բարեփոխումներ և քայլեր են ձեռնարկվել», - ասել է ֆոն դեր Լայենը։

ԵՄ-ի առաջադրած պայմանները ներառում են այն, որ Վրաստանը հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։

2022 թ․ հունիսին Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն Վրաստանին՝ ոչ։ Այն ժամանակ ԵՄ պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ պատրաստ են Վրաստանին ևս շնորհել այդ կարգավիճակը՝ նրա կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում