Հասարակական

Ծրագրավորման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ 44-օրյա պատերազմի 15 մասնակցի շնորհվեցին ավարտական վկայականներ

1 րոպեի ընթերցում

Ծրագրավորման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ 44-օրյա պատերազմի 15 մասնակցի շնորհվեցին ավարտական վկայականներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցների շնորհվեցին ավարտական վկայականներ՝ ծրագրավորման անվճար դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատերազմի մասնակիցների համար ծրագրավորման անվճար դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ինն է, աջակցել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:

«Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Շահինյանն ընդգծեց, որ կազմակերպությունն ունեցել է 165 ուսանող, նրանցից 38-ն արդեն աշխատում են Հայաստանի ՏՏ կազմակերպություններում: Ծրագիրը մասնակիցների համար ամբողջությամբ անվճար է. մասնակիցները Հայաստանի բոլոր մարզերից են:

«Այսօր ծրագրավորման անվճար դասընթացի հերթական երկու խումբն են ավարտել, և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից մեր 15 տղաները կստանան հավաստագրեր. նրանցից 4-ն արդեն անցել են աշխատանքի տարբեր ընկերություններում: Ծրագիրը լինելու է շարունակական, մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախյան պատերազմի մասնակիցները և զոհվածների հարազատները, որոնք դիմել են մեզ, ընդգրկվեն մեր ծրագրերում»,- ասաց Զարուհի Շահինյանը:

Դասընթացները տևում են ութ ամսից մինչև մեկ տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում