Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի հատվածում 
հրադադարի հասնելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու միջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների` Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները։

Սա Աբդոլլահիանի և Ֆիդանի երկրորդ հանդիպումն է հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական փուլի մեկնարկից հետո։ Ավելի վաղ նախարարները հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։

Ավելի վաղ Tasnim-ը հաղորդել էր, որ Աբդոլլահիանն Անկարայում հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Իրանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ է վարել արաբական երկրի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի, էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի, Թաիլանդի արտաքին գործերի նախարար Փանփրի Փահիթհանուկոնի և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am