Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թ-ի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը
1 րոպեի ընթերցում
![Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թ-ի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1123229.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 31-ին անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թ-ի շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նորընծա լեյտենանտները, որոնք, քաղաքացիական բուհերում ուսանելուն զուգահեռ, ռազմական ակադեմիայում ստացել են զինվորական մասնագիտական գիտելիքներ, վիճակահանությամբ ընտրել են ծառայավայրերը։
Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: