ՀՀ պաշտպանության նախարարը և ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալը քննարկել են համագործակցության հարցեր
19:07, 30 Հոկտեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Տպել | In English | На русском | En Français | Türkçe | باللغة العربية | Español | 中文 | AMP Տարբերակ