Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման ընթացքում Հայաստան է տեղափոխվել 11 կալանավոր․ նրանցից 1-ին ոստիկանությունը հայտնաբերել է

Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանման ընթացքում Հայաստան է 
տեղափոխվել 11 կալանավոր․ նրանցից 1-ին ոստիկանությունը հայտնաբերել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ընթացքում ազատ է արձակվել 11 կալանավոր, Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլորի տվյալները:   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ  ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ Հայաստան են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում կալանքի տակ եղած մարդիկ: «Ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով: Այդ գործընթացը քաոտիկ բնույթ է կրել»,- ասաց նա:

Նախարարն ասաց, որ այդ տվյալներին տիրապետում են: «Անցյալ շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության համար, Վանաձորից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք:  Որոշ անձանցով, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության համար, զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որոշ անձանցով զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ հանրապետությունից դուրս գալու սահմանափակում է դրված բոլորի համար:

Նախարարը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ կա բավականին մեծ քանակությամբ և՛ օրինական, և՛ անօրինական զենք: Ունենք որոշակի օպերատիվ տեղեկություններ: Հիմա գործընթացը մշակման փուլում է»,-ասաց նախարարը՝ հորդորելով անօրինական զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին: 

Ղազարյանն ասաց, որ հիմա, այդ հարցերի հետ կապված, աշխատում են Լեռնային Ղարաբաղի ոստիկանության աշխատողների հետ: Ներքին գործերի նախարարը նշեց, որ նաև պարգևատրումներով տրված զենքերի հետ կապված  ևս խնդիր կա:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am