Քաղաքականություն

Թեհրանում հոկտեմբերի 23-ին կկայանա Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումը 

2 րոպեի ընթերցում

Թեհրանում հոկտեմբերի 23-ին կկայանա Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով նախարարական հանդիպումը 

ԹԵՀՐԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա Անդրկովկասի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը՝ «3+3» ձևաչափով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է IRNA-ն:

Իրանի լրատվական գործակալության տվյալներով՝ «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման մասնակիցները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ջանքերը քաղաքականության, տնտեսության, անվտանգության, տարանցման և էներգետիկայի ոլորտներում:

«Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրների լուծումն առանց արևմտյան պետությունների միջամտության համարվում է այդ խմբի ձևավորման գլխավոր նպատակներից մեկը»,- հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան) ձևաչափով հանդիպման անցկացմանը:

«Ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում (Իրան), մենք պատրաստ ենք շարունակել այդ ձևաչափով»,- IRNA-ի փոխանցմամբ՝ ասել էր նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում