Մշակույթ

«Դալմայի այգիներ» հնավայրի հնձանը կվերականգնվի

1 րոպեի ընթերցում

«Դալմայի այգիներ» հնավայրի հնձանը կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, մասնավորի հետ համագործակցությամբ, 2023-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պեղումներ է իրականացրել «Դալմայի այգիներ» անվամբ հայտնի հնավայրի՝ 19-րդ դ. առաջին քառորդում կառուցված հնձաններից մեկում (հնագետ՝ Արման Նալբանդյան), որոնց արդյունքում բացվել է անխաթար մնացած մշակութային շերտ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Կառույցն ամբողջությամբ ծածկված էր փլատակներով և աղբով: Աշխատանքների ընթացքում ոչ միայն մաքրվեց հնձանն ու հեռացվեցին հարյուրավոր թափված քարեր, այլև պեղվեց անխաթար մնացած մշակութային շերտը, որի արդյունքում հնձանի ներսում բացվեցին կրասվաղ հատակը, գինին պահելու հորը, տաքարը, առվակոսը և, հավանական է, նաև առագաստը: Գտնվեցին 18-20-րդ դդ. խեցեղենի բազմաթիվ բեկորներ, այդ թվում՝ ջնարակված, մետաղական տարբեր առարկաներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ առաջիկայում նախատեսվում են հնձանի վերականգնման աշխատանքներ։

d1.jpg (1.11 MB)

d3.jpg (1.08 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում