Մշակույթ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի

1 րոպեի ընթերցում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ:

Թանգարանի աշխատակազմն ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին և ցանկանում նրան շարունակել զարգացնել և ծաղկեցնել մեծ վարպետի տունը, պահպանել և հանրահռչակել նրա թողած հարստագույն ժառանգությունը»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Տուն-թանգարանի տնօրենի պարտականությունները 2004 թվականից իրականացնում էր Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում