Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ Երևան կժամանի բելգիական ընկերությունների պատվիրակությունը

Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ  Երևան կժամանի բելգիական 
ընկերությունների պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի աջակցությամբ Վալոնիայի արտահանման և ներդրումային գործակալության (AWEX) հրավերով հոկտեմբերի 18-ին և 19-ին բելգիական ընկերությունների պատվիրակությունը կժամանի Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AWEX-ը հանդես է գալիս որպես միջոցառման գլխավոր հովանավոր։ Գործակալության նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին կկայանա պաշտոնական ընդունելություն, ինչպես նաև բելգիական ընկերությունների ներկայացուցիչների անհատական հանդիպումներ:

Հայաստանը Բելգիայի 121-րդ ներմուծող երկիրն է (86 մլն եվրո արժողությամբ բելգիական ապրանք է արտահանվել Հայաստան) և 94-րդ մատակարարը (2022 թվականին Բելգիա է արտահանվել 136,2 մլն եվրոյի հայկական ապրանք): 2020 թվականից ի վեր Բելգիայի և Հայաստանի միջև առևտուրը գրեթե եռապատկվել է և ակնկալվում է, որ 2023 թվականին կգերազանցի 300 մլն եվրոն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրային հաշվեկշիռը Հայաստանի օգտին էր։ Առևտրում գերակշռում են թանկարժեք քարերն ու մետաղները, քիմիական նյութերն ու դեղագործական ապրանքները։

Այս առաքելության համար գրանցվել են հինգ բելգիական ընկերություններ.

  • Buzon: Շինանյութերի արտադրություն
  • Lotronic : լուսաձայնային սարքավորումներ
  • Medaro (www.medaro.be): անուշաբույր և բուժիչ խոտաբույսեր
  • JGI Hydrometal : գունավոր մետաղների թափոնների վերամշակում
  • Citadel Real Estate: անշարժ գույքի զարգացում

Մասնակից ընկերություններին հնարավորություն կտրվի գտնել գործընկերներ ապրանքներ ներմուծելու, մատակարարներ գտնելու, ինչպես նաև Հայաստանում ներդրումներ անելու համար։

Ստորև ներկայացվում են մի քանի բելգիական ապրանքներ, որոնք արդեն ներկայացված են հայկական շուկայում.

  • Շոկոլադի հումք բարձրակարգ հրուշակեղենի արտադրության համար (Cargill Chocolate)
  • Արհեստագործական և հատուկ գարեջրերի մեծ տեսականի  Parma Supermarkets և Houl  սուպերմարկետներում
  •  Քսայուղեր Bardahl -ից, որը հասանելի է  Autosan -ում.
  • Գեղեցիկ զարդեր Ice-Watch-ից, որը հասանելի է առցանց, ինչպես նաև  Dalma Garden Mall-ում
  • Սեղանի ժամանակակից սպասք Eternum-ից, որը հասանելի է  Complex Bar-ում

Բացի վերոհիշյալ ընկերություններից, տարբեր գարեջրի գործարաններ և դեղագործական ընկերություններ ներկայումս համագործակցության համաձայնագրեր են պատրաստել հայաստանյան գործընկերների համար:

Օրերս Էրիկ դե Մյունկն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Այս արարողությամբ սկիզբ դրվեց Դե Մյունկի, որպես Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակմանը։

Այս նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am