Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ երկրի դեմ ցանկացած գործողություն «կարժանանա կործանարար պատասխանի»

Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ երկրի դեմ ցանկացած գործողություն 
«կարժանանա կործանարար պատասխանի»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կպատասխանի պաղեստինաիսրայելական հակամարտության սրման կապակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողության։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Ով սպառնում է Իրանին, պետք է իմանա, որ Իրանի դեմ ցանկացած անմիտ գործողություն կհանդիպի կործանարար պատասխանի», - նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքները՝ կապված Իսրայելի վրա հարձակման ժամանակ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն Իրանի ենթադրյալ աջակցության հետ։

«Իրանի դերի վերաբերյալ հարցերի բարձրացումն ուղղված է հասարակայնության ուշադրությունը շեղելուն և իրենց հնարավոր գործողությունների արդարացմանը», - հավելել է նա։

Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ արդյոք Իրանը ձգտում է համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ, Քանաանին հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդն ինքն է որոշում ընդունում ընթացիկ իրադրության վերաբերյալ»:

«Մենք որոշումներ չենք կայացնում տարածաշրջանում որևիցե կողմի, ներառյալ՝ պաղեստինցիների փոխարեն», - ընդգծել է նա։

Իրանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ Թեհրանի ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի իսլամական երկրներն աջակցեն պաղեստինցի ժողովրդին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է այն հաղորդումները, թե Իրանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի որոշումների կայացման գործընթացին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ առայժմ հստակ չէ, որ Իրանը ներգրավված է եղել Իսրայելի դեմ հարձակմանը։ Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, թե Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին ծրագրել Իսրայելի վրա հարձակումը, և որ հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ «կանաչ լույս է տվել» դրա իրականացման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am