Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների արագ ինտեգրման համար պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել. մանկական հոգեբան

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից  բռնի տեղահանված երեխաների արագ ինտեգրման համար պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել. մանկական հոգեբան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մեջ, ցավոք, մեծ թվով երեխաներ կան, ովքեր, անկախ իրենց կամքից, ստիպված են եղել լքել իրենց տունը, մանկապարտեզը, դպրոցը, ընկերներին: Շատերը նույնիսկ սիրելի խաղալիքները չեն հասցրել իրենց հետ վերցնել և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել երեխաների վրա:

Երեխաների մոտ ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների և դրսևորումների մասին«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում մանրամասնում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը:

HM2_6217.JPG (798 KB)

Հոգեբանի ասելով՝ ցավոք սրտի հնարավոր չէ երեխաներին հեռու պահել ցանկացած սթրեսային իրավիճակներից և կյանքն այնպիսին է, որ երեխաները նույնպես ապրում են սթրեսային վիճակներ:

«Այդ իսկ պատճառով մենք ոչ թե պետք է հեռու պահենք երեխաներին, այլ պետք է սովորեցնենք միասին դուրս գալ այս սթրեսային իրավիճակներից: Երեխաների հետ աշխատելու ամենալավ տարբերակը արթերապիան և հեքիաթաթերապիան է: Երեխան փոքր տարիքից հեքիաթի միջոցով սովորում է, որ կան կյանքում դժվարություններ և ամենակարևոր բանը հեքիաթի մեջ այն է, որ վերջում միշտ բարին հաղթում է»,- ասաց Գայանե Ղազարյանը:

Մասնագետը նշեց, որ եթե երեխայի մոտ խանգարվում է քունը, խանգարվում է ախորժակը, տարբերվում է վարքը, նա սկսում է վախենալ մենությունից, փորձում է ծնողներին անընդհատ հարցնել տեղի ունեցածի մասին, ապա այս բոլոր դրսևորումները խոսում է այն մասին, որ երեխայի հետ պետք է աշխատել, իսկ եթե ծնողի մոտ չի ստացվում, բնականաբար, պետք է նաև մասնագիտական աջակցություն:

Անդրադառնալով դպրոցներում և մանկապարտեզներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հեշտ ինտեգրմանը և մանկավարժների ճիշտ մոտեցմանը՝ մասնագետն ընդգծեց, որ ուշադրություն, իհարկե, պետք է, բայց պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել, ուղղակի պետք է ընդգրկել նորմալ գործընթացի մեջ մնացած բոլոր երեխաների նման:

Ստեղծված իրավիճակում երեխաների հետ շփվելու և աշխատելու մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում