Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

ԱՆՏՎԵՐՊԵՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գրավեց 6-րդ տեղն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնության մրցումային վերջին օրը կայացավ առանձին գործիքների հենացատկի եզրափակիչը: Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այս վարժությունում հավաքեց 14.549 միավոր և գրավեց 6-րդ տեղը:

Այս վարժությունում աշխարհի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանը (15.050 միավոր):

Արթուր Դավթյանն արդեն իսկ ապահովել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր` որակավորման փուլում մրցելով նաև բազմամարտում:

Աշխարհի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչ էին դուրս եկել Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նժույգ-թափերի վարժությունում Մերդինյանը 4-րդն է, օղակների վարժությունում Ավետիսյանը 7-րդը, իսկ Դավթյանը` 4-րդը:

 

 

Վարվառա Հայրապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am