Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով հակամարտությունը լուծելու հարցում․ Էբրահիմ Ռայիսի

Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության միջոցով 
հակամարտությունը լուծելու հարցում․ Էբրահիմ Ռայիսի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անընդունելի է համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը, այս մասին Ռայիսին ասել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին ընդգծել է Կովկասի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում:

Ռայիսին նաև մերժել է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն ՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկխոսության միջոցով լուծելու հակամարտությունը:

Ռայիսին ասել է, որ Կովկասում կայունության պահպանումն ու ամրապնդումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, նրա խոսքով, ունակ են լուծել տարածաշրջանային խնդիրները:

Նա հավելել է, որ արտատարածաշրջանային երկրների ներկայությունը ցանկացած պատրվակով օգուտ չի բերում տարածաշրջանային ազգերին, և որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը պետք է մնա անփոփոխ:

Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց երախտագիտությունն են հայտնել Իսլամական Հանրապետությանը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ դիրքորոշման համար: Նրանք նաև հայտարարել են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում իրենց երկրների շահագրգռվածության մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am