Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին

Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն 
Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին

ԲՐՅՈՒՍԵԼ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդերլանդներից ժամանած տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին։ «Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օրհներգերով։

WhatsApp Image 2023-10-01 at 16.40.13_98d711fa.jpg (220 KB)

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին գտնվող պաստառների հիմնական մասը իրենց գրություններով մեղադրում են Եվրամիությանը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Ալիեևի ռեժիմն անպատժելի թողնելու համար, կան նաև «Ալիև, մարդասպան» գրությամբ պաստառներ։

WhatsApp Image 2023-10-01 at 16.40.22_c887a745.jpg (262 KB)

Հանրահավաքին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, տարածաշրջանների ղեկավարներ և քաղաքապետեր։ Նախատեսվում է, որ նրանք ելույթով հանդես կգան համաեվրոպական հանրահավաքին։

WhatsApp Image 2023-10-01 at 16.40.36_03f6b4e4.jpg (201 KB)

Բելգիայի Հայ կոմիտեի վեհաժողովի նախագահ Կարեն Թադևոսյանը նշել է. «Այսօր այստեղ հավաքվածներիցդ յուրաքանչյուրը կրում է պատասխանատվություն բոլոր այն մարդկանց առջև, ովքեր աշխատում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի ճակատագիրը չմատնվի անտերության։ Մենք արդեն կուշտ ենք լղոզված հայտարարություններից, և եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան գործի և անդրադառնա հարցին առ այն, որ մենք՝ որպես Եվրոպայի քաղաքացիներ, ունենք հավասար իրավունքներ պահանջելու այն ամենը, ինչ յուրաքանչյուր եվրոպացին կպահանջի։ Այսօր միակ բանը, որ մենք կարող ենք անել, բռունցք լինելն է, որպեսզի կարողանանք մեկ բռունցք եղած պայքարել այն բոլոր անարդարությունների դեմ, որոնք, ցավոք, թելադրում են աշխարհաքաղաքական խաղերը»։

2.jpg (334 KB)

Հավաքվածները խորհրդանշական երդում տվեցին` պայքարել հանուն Հայաստանի և Արցախի. «Չենք զիջելու և չենք հաշտվելու։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությունը կարող է ապավինել մեզ»։

WhatsApp Image 2023-10-01 at 16.41.25_489e612c.jpg (297 KB)

«Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի էթնիկ զտումներն ու ցեղասպան քաղաքականությունը դատապարտող համաեվրոպական հանրահավաքն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։

Բրյուսելում կայանալիք ցույցին զուգահեռ՝ նույն օրը համանուն բողոքի ակցիաներ են անցկացվելու նաև եվրոպական մի շարք այլ երկրներում՝ Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Սլովակիայում, Գերմանիայում եւ Չեխիայի Հանրապետությունում։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը բաղկացած է Եվրոպայի հայկական համայնքների և ավելի քան 500 եվրոպական կառույցների ներկայացուցիչներից։

 Լիլիթ Գասպարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]