Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Բացվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական հաշիվ

Բացվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության գանձապետական 
հաշիվ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին նվիրատվության համար բացվել է գանձապետական հաշիվ։ «Արմենպրես»-ին այս մասինտեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում եւ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ եւ կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների ապահովմանն ուղղված օժանդակություններ եւ նվիրատվություններ կատարելու ցանկություն են հայտնել:
Նվիրատվություններն
ընդունելու եւ տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքներին ուղղելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դրամային բանկային փոխանցումները կարելի է ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005002762 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-paymants համակարգով հետեւյալ հղումով՝ https://e-payments.am/hy/state-duties/step3/service=5425/: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am