Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնելու համար

Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 
անձանց օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Դանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ օգնությունը կտրամադրվի Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով, որն աջակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Կարմիր խաչի շարժման գործընկերներին՝ օգնություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղի շրջաններից հակամարտությունից տուժած, իրենց տներից տեղահանված հայ բնակչությանը: Անհապաղ արձագանքը կկենտրոնանա ապաստան տրամադրելու, պարենային անվտանգության, առողջության և խնամքի վրա:

«Հակամարտության պատճառով հազարավոր մարդիկ այս օրերին լքում են Լեռնային Ղարաբաղը և հետևաբար, օգնության կարիքը զգալիորեն մեծանում է: Անհրաժեշտ է ինչպես անհապաղ օգնություն՝ ապաստանի և շտապ օգնության տեսքով, այնպես էլ հոգեսոցիալական աջակցություն: Այդ իսկ պատճառով Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությունը կարևոր է»,- աս
ել է Դանիայի Կարմիր Խաչի գլխավոր քարտուղար Անդերս Լադեկարլը։

Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում և կովկասյան տարածաշրջանում բոլորն ազդված են այս օրերին և ժամերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործող բազմաթիվ հայերի իրավիճակից և անորոշ ապագայից:

«Իրավիճակը շատ բարդ է, և այդ իսկ պատճառով Դանիայի Կարմիր Խաչի ընկերության միջոցով աջակցելու Դանիայի որոշումը կարևոր է։ Հուսով եմ, օգնությունը կօգնի մեղմել բազմաթիվ տուժած ընտանիքների անմիջական կարիքները

Դանիան լիովին աջակցում է ԵՄ-ի կողմից Ադրբեջանի ռազմական գործողության և դրա պատճառած մարդկային կորուստների խստիվ դատապարտմանը։ Առաջին հերթին կարևոր է խուսափել նոր սրացումներից։ ԵՄ-ում մենք ակտիվորեն աշխատում ենք հակամարտության դեէսկալացիայի և միջնորդության միջոցով երկարաժամկետ լուծման ուղղությամբ:

ԵՄ-ում այլ գործողությունների տարբերակները շարունակաբար դիտարկվում են զարգացող իրավիճակի լույսի ներքո»,- նշել է Հայաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը:


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am