Տարածաշրջանային

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական և կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովը և Ռուսլան Էդելգերիևը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում