Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հակարիի կամուրջը ժամը 10։00-ի դրությամբ հատել է բռնի տեղահանված 88 հազար 780 անձ

Հակարիի կամուրջը ժամը 10։00-ի դրությամբ հատել է բռնի տեղահանված 88 
հազար 780 անձ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ի դրությամբ Հակարիի կամրջով Հայաստան է տեղափոխվել արդեն 88 780 բռնի տեղափոխված անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Առավոտյան ժամը 06։00-ի դրությամբ՝ 84 780 բռնի տեղահանված անձ է ժամանել Լեռնային Ղարաբաղից։ Որոշակի թվային դինամիկայից կարելի է եզրակացնել, որ արդեն կա ժամանողների հոսքի ինտենսիվության նվազում։

Կառավարության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ Հակարիի կամուրջը ժամը 10։00-ի դրությամբ հատել է 88 780 անձ, 18 756 տրանսպորտային միջոց։ 12։00-ի դրությամբ՝ 63 483 անձ արդեն իսկ հաշվառվել է։

12։00-ի դրությամբ պետության կողմից առաջարկված կեցավայրից օգտվել է 20 306 անձ։ Առաջնային կարիքների հաշվառման հարթակում շուրջ 13500 հայտ է լրացվել, որպեսզի տեղի ունենա կարիքների օբյեկտիվ գնահատում, իսկ հետո դրանց տրվեն նպատակային լուծումներ։

«Երեկ երեկոյան ավտոբուսները Երևանից մեկնել և արդեն հասել էին Ստեփանակերտի հրապարակ՝ այնտեղից ուղևորվելով հետ՝ դեպի Գորիս։ Այդ ավտոբուսներն այս պահի դրությամբ Հայաստան են տեղափոխել շուրջ 2000 բռնի տեղահանված։ Ավտոբուսները կրկին մեկնելու են Ստեփանակերտ այնքան ժամանակ, մինչև վերջին մարդը, ով ցանկություն կհայտնի տեղափոխվել, գա Հայաստան»,- հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am