Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը ժամանել են Երևան

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Սամանթա Փաուերը և  Յուրի Քիմը ժամանել 
են Երևան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ևս հաղորդագրություն է տարածել այցելության մասին, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։
Նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում
տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել
մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն
փոխադրումների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]