Պատգամավոր Արմեն Գևորգյանը կմասնակցի Լեհաստանի նախագահական ընտրությունների դիտարկմանը
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը կգործուղվի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորը Վարշավա կգործուղվի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի դիտորդական ժամանակավոր հանձնաժողովի կազմում Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկմանը մասնակցելու համար: